Свети Степаннос (архидякон Стефан)
Според старите източници Степаннос е от потомците на Юдейското царско семейство. При изпълнение на смъртното наказание на Христа,той бил юноша и слуга на Калиапа. Когато връщат Христос в къщи, Степаннос постлал своето варшамак(кърпа за глава) пред краката на Небесния Архимандрит и приближавайки се към него показал своята искрена обич.Това ядосало презвитера Калиапа и той изгонва Степаннос. Като юноша той е видял смъртта и погребението на Христос, но възкресението на Божествения Син връща радостта му. Според С. Грикор Татеваци, светецът отива при апостолите Петрос (Петър) и Ованнес (Йоан) и те го кръщават . При кръщенето върху водата се появява ореол, който се премества върху главата на светеца. След този изненадващ случай на светеца дават името Степанос -означава човек който носи ореол. От старите писания (Горц Аракелоц) знаем ,че след възкресението на Христа, апостолите са дарени със Светия Дух и са пръснати по целия сват за да проповядват на живо Божието слово. Те проповядват Добрата Вест доказвайки ,че Христос е спасителят на света и че без вяра в него ние сме лишени от вечния живот. Апостолите хранели бедняците и са раздавали помощи на нуждаещите се . Армията от вярващите в Христа растяла от ден на ден. Апостолите виждайки,че не успяват да помагат на всички , поръчват на техните последователите да изберат 7 добри люде, за да обслужват масите. Според Хукас (Лукас) Аветаранчи вярващите избират Степаннос, който „беше изпълнен с вяра и със Свети Дух”(Горцк З 5).Апостолите с помощта на получената власт от Христа ръкополагат Степаннос. А той с получените от Бог дарби вършел чудеса. Във Висшето Събрание много хора спорели с него, но никой не можел да се противопостави срещу Мъдростта и Духа на словото му. Тогава зли хора убеждават народа , свещениците и съдиите в това, че Степаннос богохулства и обижда пророка Мойсей . Изправят С.Степаннос пред съда. Обаче, той в своята реч доказва ,че Исус е обещанят Месия, а евреите упреква за тяхнота коравосърдечност. Извеждат го от града и започват да го бият с камъни, а дрехите му слагат пред краката на един младеж на име Савух (Савел-после става апостол Павел,в началото той преследвал християните,но с помощта на Бог той опознал истинския Бог-Исус Христос и станал един от най-усърден проповедник на Библията).В моментите на изтезанията С.Степаннос ,молеше като Христос за тези който хвърлиха камъни върху него, за да помилва Бог греховете им.Степаннос,умирайки,се превърнал в първи свидетел-мъченик за Христа и за това му наречен ПРЕДВЕСТНИК.
Според традицията учителят на Похос (Павел) Гамахиел и брат му Никодимус, те са били тайни ученици на Исус.Те преместват тялото и го погребват в тяхното имение. След известно време реликвите на свети Степаннос намира презвитер Хукианос и патриархът по име Йовйан от Йерусалим ги поставя в Свети Сион.В 5-ти век принцесата Хулиане намира ковчегът в Йерусалим и го премества в Константинопол. В последствие мощите и ковчегът преместват в Венеция-в църквата на остров Свети Георги.
Арменската Апостолическа църква ,както другите християнски църкви, са канонизирали Степаннос –Предвестника за светец и всяка година в последните дни на декември месец (тази година на 24 декември) са обявени за възпоминание на безсмъртния светец.
Превод от арменски език Алвард Патваканян
ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ
Վարքագրական աղբյուրների համաձայն` Ստեփանոսը սերում էր Հուդայի թագավորական զարմից: Հիսուսի մահվան դատավճռի կայացման ժամանակ, դեռ պատանի լինելով, Կայիափա քահանայապետի ծառան էր: Երբ Տիրոջը տուն են տանում, Ստեփանոսն իր գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ եւ մոտենում նրան` ցույց տալով իր անդավաճան ու անկեղծ սերը: Բայց դա զայրացնում է քահանայապետին, եւ նա Ստեփանոսին վռնդում է: Պատանին ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց Աստվածորդու հրաշափառ հարությամբ վերստին ուրախություն ապրում առաքյալների հետ: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու` սուրբը գնում է առաքյալների մոտ` մկրտվելով Պետրոս եւ Հովհաննես առաքյալների ձեռամբ: Մկրտության պահին ջրի վրա երեւում է մի լուսապսակ, որն էլ գալիս հանգչում է սրբի վրա: Այս զարմանահրաշ դեպքից հետո նրան տալիս են «Ստեփանոս» անունը, որն շանակում է պսակավոր:
Գործք Առաքելոցից գիտենք, որ Հիսուս Քրիստոսի Համբարձումից եւ հատկապես Հոգեգալստից հետո առաքյալները զարդարվում են Ս. Հոգու շնորհներով, ցրվում են աշխարհով մեկ` քարոզելով եւ տարածելով Աստծո կենդանի խոսքը: Նրանք քարոզում են Բարի Լուրը` ցույց տալով, որ Հիսուսն է աշխարհի փրկիչը, եւ որ առանց նրան հավատալու մենք զրկվում ենք հավիտենական կյանքից: Առաքյալները նաեւ սեղաններն էին սպասարկում եւ կարիքավորներին նպաստներ բաշխում: Հիսուսին հավատացողների բանակն օրեցօր ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալու բոլորի կարիքները, իրենց հետեւորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդու ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` հավատացյալ ժողովուրդն ընտրում է նաեւ Ստեփանոսին, որ «հավատով եւ Ս. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով եւ զորությամբ հրաշքներ էր գործում: Ժողովարանից շատերն էին վիճում նրա հետ, բայց ոչ ոք չէր կարողանում դեմ կանգնել այն իմաստությանն ու Հոգուն, որով նա խոսում էր: Ուստի չարակամները հրապուրում են որոշ մարդկանց, որպեսզի ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն եւ Մովսես մարգարեին: Եվ գրգռելով ժողովրդին, քահանաներին եւ օրենսգետներին` նրան ատյան են տանում: Սրբին զրպարտում են, իսկ ատյանում նստածները տեսնում են, որ Նախասարկավագի երեսը հրեշտակի երեսի նման է: Ս. Ստեփանոսն ատյանում արտասանած իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս են հանում քարկոծելու` իրենց զգեստները դնելով Սավուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ: (Սավուղը ոչ այ լոք է, եթե ոչ Պողոս առաքյալը, ով սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Սակայն նա էլ Աստծո ողորմությամբ ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը):
Անգամ այդ օրհասական պահին երանելի սուրբը Հիսուսի նման աղոթում էր իրեն քարկոծողների համար` խնդրելով Բարձրյալից, որ Աստված իր սպանությունը նրանց մեղք չհամարի: Ստեփանոսը, ավանդելով հոգին, դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը եւ այդպատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:
Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը եւ նրա եղբայր Նիկոդեմոսը, ով Հիսուսի ծածուկ աշակերտներից էր, վերցնում են սրբի մարմինը եւ թաղում իրենց ագարակում: Շատ չանցած՝ սուրբ Ստեփանոսի նշխարները հայտնաբերում է Ղուկիանոս անունով մի երեց, եւ Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դնում է Ս. Սիոնի մեջ: 5-րդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերում է սրբի տապանակն ու տանում Կ. Պոլիս: Հետագայում այդ տապանակն ու նշխարները բերվում են Վենետիկ` ամփոփվելով տեղի Ս. Գեւորգ կղզու մայր եկեղեցում:
Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական մյուս եկեղեցիների նման սրբացրել է Ստեփանոս Նախավկային, եւ ամեն տարի դեկտեմբերի վերջին տասնօրյակում (այստարի` դեկտեմբերի24-ին) սահմանել է սրբի անմահ հիշատակի ոգեկոչման օր:
|